Էսպանյոլն առարկել է Բարսելոնայի դեմ հանդիպման արդյունքը
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Էսպանյոլը» կատալոնական դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո «թութակներն» առարկել են այդ հանդիպման արդյունքը` «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` խաղին մասնակցելու պատճառով։
«Մինչ խաղի մեկնարկը ակումբը մրցակցի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` հանդիպմանը մասնակցելու մասին բարեխղճորեն զգուշացրել է և՛ գլխավոր մրցավար Մատեու Լաոսին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ով պետք է կրեր որակազրկումն ավելի վաղ ստացած կարմիր քարտի պատճառով։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր հանդիպման նախօրեին, «Էսպանյոլն» օգտագործելու է տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու իր և երկրպագուների շահերը՝ իմանալով, որ այս ահավոր անարդարությունը վտանգում է մեր մրցակցության էությունը և հիմնված է ակնհայտ թերի օրինական հապճեպ որոշման վրա»,- նշված է «Էսպանյոլի» հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «թութակների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. նոյեմբերի 9-ին կայացած «Օսասունա» – «Բարսելոնա» (1:2) հանդիպման ժամանակ Ռոբերտ Լևանդովսկին կարմիր քարտ էր ստացել, իսկ հանդերձարան տանող ճանապարհին գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին ուղղված անվայելուչ ժեստ էր ցույց տվել, ինչի հետևանքով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն լեհ հարձակվողին որակազրկել էր երեք խաղով։
Որակազրկման արգելքը հանելու նպատալով «բլաուգրանան» երկու անգամ դիմել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմկտե, որից, սակայն, մերժում էր ստացել։
Դրանից հետո «կապտանռնագույնները» դիմել էին արդեն Մադրիդի կենտրոնական դատարան, որը նախքան վերջնական վճիռ կայացնելը որոշել է ժամանակորապես հետաձգել Լևանդովսկու որակազրկման սկիզբը։
Չնայած «Օսասունայի» դեմ կայացած հանդիպմանը ստացած կարմիր քարտին` Մադրիդի կենտրոնական դատարանի կայացրած որոշման շնորհիվ լեհ հարձակվողը հնարավորություն ստացավ մասնակցել «Էսպանյոլի» դեմ խաղին։
Նշենք, որ եթե նույնսիկ Մադրիդի դատարանը որոշում կայացնի «Բարսելոնայի» օգտին, 34-ամյա հարձակվողն ստիպված լինելու նվազագույնը մեկ հանդիպում բաց թողնել` ստացած կարմիր քարտի պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Բարսելոնա, Էսպանյոլ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Ռոբերտ-Լևանդովսկի, Օսասունա