Էսպանյոլի մի շարք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Էսպանյոլի մի շարք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

18/03/2020 - 13:07

Ինչպես տեղեկացնում է «Էսպանյոլի» պաշտոնական կայքը, ակումբի որոշ խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել ակումբի վեց ներկայացուցիչ առաջին թիմից և մարզչական անձակազմից, սակայն նրանց անունները չեն նշվում։

Նշվում է նաև, որ բոլորն ունեն թեթև ախտանշաններ, և բոլոր հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023