Էշլի Քոուլն իտալական ակումբ կգլխավորի
Էշլի Քոուլն իտալական ակումբ կգլխավորի
15/03/2026 - 11:19

Անգլիացի լեգենդար, նախկին պաշտպան Էշլի Քոուլը կնշանակվի Իտալիայի Բ սերիան ներկայանցող «Չեզենայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել ու պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

45-ամյա մասնագետը 2025թ. հունվարի 1-ից Լի Կարսլիի օգնականն է Անգլիայի Մ21 հավաքականում։ Նա «երեք առյուծների» երիտասարդական հավաքականում նույն պաշտոնը զբաղեցրել է նաև 2021-24 թվականներին։

Քոուլը գլխավոր մարզչի օգնական եղել է նաև Անգլիայի ազգային հավաքականում, «Բիրմինգհեմում», «Չելսիում» և «Էվերթոնում»։

Մասնագետն առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։

Էշի Քոուլն առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով։ Նա հանդես է եկել «Արսենալի», «Չելսիի», «Ռոմայի» և այլ ակումբների կազմում։

Նախկին ձախ պաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 384 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 37 արդյունավետ փոխանցում։ Նա երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7 անգամ` երկրի գավաթակիր, իսկ 2012թ. «Չելսիի» կամզում նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։

Քոուլը նաև 7 ասիստ է գրանցել Անգլիայի հավաքականուն անցկացրած 107 խաղում։ Նա «երեք առյուծների» պատմության մեջ 7-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։

Հավելենք, որ «Չեզենան» Բ սերիայի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղում 40 միավոր է վաստակել ու 8-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026