Էնջ Պոստեկօղլուն ռեկորդային ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում

Էնջ Պոստեկօղլուն ռեկորդային ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում

10/11/2023 - 20:51

Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, Էնջ Պոստեկօղլուն («Տոտենհեմ») ճանաչվել է առաջնության՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոստեկօղլուն ռեկորդային ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայի շրջանակում՝ դառնալով առաջին մասնագետը, ով աշխատանքային առաջին երեք ամիսների ընթացքում նույնքան անգամ ստացել է «Ամսվա լավագույն մարզիչ» մրցանակը:

Ավելի վաղ ավստրալացի մասնագետը ճանաչվել էր նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների լավագույն մարզիչ:

Նշենք, որ 58-ամյա մասնագետը միայն երրորդ մարզիչն է, ում հաջողվել է երեք անգամ անընդմեջ ճանաչվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ: Նման հաջողության հասել են նաև Պեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն և Յուրգեն Կլոպը:

Մրցանակի ռեկորդը պատկանում է Պեպ Գվարդիոլային, ով 2017/18 մրցաշրջանում չորս անգամ ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ:

Հավելենք, որ «Տոտենհեմը» հոկտեմբեր ամսին Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած երեք խաղերում էլ հաղթել է՝ առավելության հասնելով «Լութոն Թաունի» (1:0), «Ֆուլհեմի» (2:0) և «Քրիսթալ Փելասի» (2:1) նկատմամբ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023