Էմիլիանո Մարտինեսը հեռանում է Արսենալից
«Արսենալի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մոտ է ակումբից հեռանալուն։ 28-ամյա դարպասապահը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթ ունենալ ԱՊԼ-ում և կտեղափովի «Աստոն Վիլլա»։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գործարքն արդեն կայացած է, իսկ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը դարպասապահի դիմաց «զինագործներին» կվճարի 20 մլն եվրո։ Մարտինեսն էլ նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի։
Սպասվում է, որ Մարտինեսը նոր ակումբի կազմում իր նորամուտը կնշի սեպտեմբերի 21-ին Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում կայանալիք «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում։
Մարտինեսը «Արսենալի» ֆուտբոլիստ է համարվում 2012 թվականից, սակայն ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 38 հանդիպման՝ 16 անգամ դարպասը պահելով անառիկ։
# Աստոն Վիլլա, Արսենալ, Էմիլիանո Մարտինես, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ