Էմերին միջնամատ է ցույց տվել Ֆուլհեմի երկրպագուներից մեկին 🎥
«Վիլյառեալը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Ֆուլհեմի» հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Այդ հանդիպումից առաջ արտառոց դեպք է գրանցվել։
Բանն այն է, որ «Ֆուլհեմի» երկրպագուներից մեկը մոտեցել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին և նրան սադրել է` ասելով նրան` «Ասա՛, good ebening»։
Դրան ի պատասխան` իսպանացի մասնագետն այդ երկրպագուին միջնամատ է ցույց տվել։
Երկրպագուն նկարել է այդ դրվագն ու տեղադրել համացանցում, որը տարածվել է կայծակնային արագությամբ` դառնալով քննարկումների լուրջ առիթ։
Խնդիրն այն է, որ երբ Ունայի Էմերին մարզում էր «Արսենալը», մամուլի ասուլիսների ժամանակ «Good evening»-ի (խմբ.` բարի երեկո) փոխարեն իսպանական առոգանությամբ հաճախ ասում էր «good ebening», ինչը երկրպագուների ու լրագրողների շրջանում ծաղրի առիթ էր դարձել, ովքեր ստեղծել էին տարբեր meme-եր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, ընկերական-հանդիպումներ, Ունայ-Էմերի, Վիլյառեալ, Ֆուլհեմ