Էմերին կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով շոկային հավաթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ` դուրս գալով մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարիերայի լավագույն արդյունքն է ցույց տվել։
Աղբյուրի փոխանցմամբ` 50-ամյա մասնագետը մարզչական կարիերայում առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Մինչ այս պահն իսպանացի մասնագետը 3 անգամ հասել էր մինչև 1/8 եզրափակիչ, սակայն չէր կարողացել շարունակել պայքարը։
Հավելենք, որ Էմերիի գլխավորած թիմերն առավել հաջող հանդես են եկել Եվրոպա լիգայի շրջանակում` 4 անգամ տիրանալով բաղձալի գավաթին (3 անգամ «Սևիլիան», 1 անգամ` «Վիլյառեալը»)։ Նա մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր մարզիչն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Յուվենտուս, Ունայ-Էմերի, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ