Էմերին` Բարսայի մարզիչներին. «Ինչպես միշտ, նրանք ձեզ ամեն ինչ նվիրում են»
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարվեց «Բարսելոնային»։
Հանդիպման ավարտից հետո միջադեպ է տեղի ունեցել երկու ակումբների ներկայացուցիների միջև։
Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է Marca-ն, խաղի ավարտից հետո կատալանոկան ակումբի գլխավոր մարզիչ Խավին մոտեցել է «Վիլյառեալի» պահեստայինների նստարանին և «դեղին սուզանավի» մարզչական շտաբի ներկայացուցիչներից Իմանոմ Իդիակեզի հետ շփվելիս սկսել է բացասաբար թափահարել գլուխը։
Աղբյուրի փոխանցմամբ` լարված իրավիճակը հրահրվել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի` «Բարսայի» մարզիչներին ուղղված խոսքերից հետո.
«Ինչպես միշտ, նրանք ձեզ ամեն ինչ նվիրում են»։
Բացի դրանից, հանդերձան տանող ճանապարհին բախում է տեղի ունեցել «Վիլյառեալի» վերլուծաբաններից մեկի և «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչ Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեի միջև, ինչից հետո նույնիսկ միջամտել են «Կերամիկա» մարզադաշտի անվտանգության աշխատակիցները։
«Բախման պատճառը եղել է այն, որ հանդերձարան տանող ճանապարհին «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ շատ բուռն են նշել իրենց հաջողությունը, ինչը դուր չի եկել «Վիլյառեալի» ներկայացուցիչներին, ովքեր հիշեցրել են Պիկեի ձեռքով խաղի դրվագի մասին»,- նշել է Movistar+-ի լրագրող Ռիկարդո Ռոսետին։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավին նշել է հետևյալը.
«Ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունեցել։ Չեմ հասկանում նրանց զայրույթը։ Սրանք էմոցիաներ են, որոնք խաղի մի մասն են։ Ոչ ավելին»։
Հավելենք, որ այդ հանդիպման 6-րդ րոպեին վիճելի դրվագ է գրանցվել. Ժերար Պիկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, սակայն գլխավոր մրցավար Սեսար Սոտո Դելգադոն, օգնականների հետ քննարկելով կատարվածը, որոշեց չնշանակել 11-մետրանոց հարված, ինչը լուրջ քննարկումների առիթ է դարձել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Ունայ-Էմերի, Վիլյառեալ