Էզեն նորից փայլում է հյուսիսլոնդոնյան դերբիում! «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Զինագործներից» դուբլ գրանցեցին Էբերեչի Էզեն ու Վիկտոր Դյոկերեշը։ «Խթանների» գոլը խփեց Ռանդալ Կոլո-Մուանին։
Էզեն նախորդ գոլերը նույնպես խփել էր «Տոտենհեմի» դարպասը` 12-րդ տուրի խաղում (4:1) գրանցելով հեթ-տրիկ։
«Արսենալի» նորեկը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 գոլ է խփել, որից 5-ը` «Տոտենհեմին»։
Միկել Արտետայի գլխավորած թիմը 61 միավորով առաջին տեղում է, «Տոտենհեմը»` 29 միավորով 16-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml