Էդերսոնի գոլային փոխանցումը Իլկայ Գյունդողանին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպման 66-րդ րոպեին «քաղաքաբնակների» դարպասապահ Էդերսոն Մորաես սեփական տուգանային հրապարակից հուժկու հարվածով գնդակը խաղի մեջ մտցրեց։
Այնպես ստացվեց, որ գնդակը, չհանդիպելով որևէ խոչընդոտի, Ուգո Լյորիսի դեմ մեն-մենակ դուրս բերեց Իլկայ Գյունդողանին, ով էլ հաշիվը դարձրեց 3։0։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդերսոն, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Տոտենհեմ