Էդգար Սևիկյանը Հայաստանում է 📸
«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը ժամանել է Հայաստան։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անհատական մարզիչ Լուկաս Կարվալիուն Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ նա մի շարք այլ անձանց,այդ թվում` անվանի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ, Երևանի ռեստորաններից մեկում ընթրում է Սևիկյանի հետ։
Համացանցում տեղեկություններ կան,որ արդեն հոկտեմբերին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Լատվիայի դեմ կայանալիք խաղում 22-ամյա ֆուտբոլիստը կլինի Հայաստանի հավաքականի հայտացուցակում։
Հիշեցնենք, որ Սևիկյանը վերջերս ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, սակայն վերջինս մերժեց այդ առաջարկն ու հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Հավելենք, որ հայազգի ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում անցկացրած 10 խաղում խփել է 4 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
