Զիդանն ընտրել է այն խաղացողին, ում միջոցով կուժեղացնի պաշտպանությունը

Զիդանն ընտրել է այն խաղացողին, ում միջոցով կուժեղացնի պաշտպանությունը

11/04/2020 - 21:29

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։

21-ամյա պաշտպանը գլխավորում է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ֆուտբոլիստների այն ցանկը, որոնց ֆրանսիացի մասնագետը դիտարկում է պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար։ Զիդանը ֆրասնիացի պաշտպանին տեսնում է որպես Սերխիո Ռամոսի և Ռաֆայել Վարանի առաջին փոխարինող։

Նշվում է, որ Զիդանը դժգոհ է ակումբի ներկայիս պահեստային պաշտպաններ՝ Նաչոյի և Էդեր Միլիտաոյի ցուցադրած խաղից։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023