Զախարյանը բաց կթողնի Եվրո-2020-ը
«Դինամո Մոսկվայի» հայազգի կիսապշտպան Արսեն Զախարյանը չի միանա Ռուսաստանի հավաքականին և չի մասնակցի Եվրո-2020-ին։
Ինչպես տեղեկացնում է Evrostavka-ն, 17-ամյա կիսապաշտպանը տարվա գլխավոր ստուգատեսը բաց կթողնի բակտերիալ անգինայի պտճառով։
Ավելի վաղ նա այդ նույ պատճառռով չէր կարողացել մեկնել Ավստրիա, որտեղ Ռուսաստանի հավաքականը նախապատրաստական հավաք է անցկացնում։
Հիշեցնենք, որ Զախարյանն ընգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում՝ առաջին անգամ հրավիրվելով այդ երկրի գլխավոր հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, ԵՎՐՈ-2020, Ռուսաստանի հավաքական