Երկու ակումբներ պատրաստ են պայմանագիր կնքել Մոդրիչի հետ
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստի հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Ալ Նասրը» (Սաուդյան Արաբիա) և «Ինտեր Մայամին» (ՄԼՍ)։
Հայտնի է, որ խորվաթ ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, ինչից էլ փորձում են օգտվել վերոնշյալ ակումբները։
Այդուհանդերձ, Մոդրիչը չի ցանկանում հեռանալ «Ռեալից» և մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» վերջերս պայմանագիր կնքեց Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Ինտեր-Մայամի, Լուկա-Մոդրիչ, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ