Երիտասարդական ՉԼ. «Բարսայի» Մ19 թիմը ֆանտաստիկ comeback-ով հաղթանակ է կորզել 🎥
Երիտասարդական ՉԼ. «Բարսայի» Մ19 թիմը ֆանտաստիկ comeback-ով հաղթանակ է կորզել 🎥
10/12/2025 - 22:33

Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնայի» Մ19 թիմը սեփական դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել «Այնտրախտի» հասակակիցների թիմից։

Գերմանական ակումբը հաղթում էր նախ` 2:0, ապա` 3:1 հաշվով, սակայն «բլաուգրանան» ֆանտաստիկ comeback է արել` տանելով գերկամային հաղթանակ։

Կատալոնական ակումբից դուբլ է գրանցել Շեյն Կլույվերտը։ 18-ամյա վինգերը նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլույվերտի որդին է։ «Բարսայից» մեկական գոլ էլ խփել են Պեդրո Վիլարը և Պեդրո Ռոդրգիեսը։

Ռոդրիգեսը Պոլ Պլանասի գլխավորած թիմի հաղթական գնդակը խփել է 90+4-րդ րոպեին։

Գերմանական ակումբից դուբլ է ձևակերպել Մարվին Դիլսը, դարպասի գրավմամբ աչքի է ընկել նաև Նիկո Իլիչևիչը։

«Բարսան» Լիգայի փուլն ավարտել է 13 միավորով, զբաղեցրել 8-րդ տեղը` դուրս գալով փլեյ-օֆֆ։ «Այնտրախտը» 7 միավորով 21-րդ տեղում է պայքարն ավարտել և նույնպես փլեյ-օֆֆ-ում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025