Եվրո-2024. Մեկ ֆուտբոլիստ դուրս մնաց Գերմանիայի հավաքականի հայտաուցակից

Եվրո-2024. Մեկ ֆուտբոլիստ դուրս մնաց Գերմանիայի հավաքականի հայտաուցակից

07/06/2024 - 14:45

«Շտուտգարտի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը դուրս է մնացել Գերմանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակից և չի մասնակցի Եվրո-2024-ին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դեռ մայիսի 16-ին հրապարակաված ընդլայնված հայտացուցակում «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ընդգրկել էր 27 ֆուտբոլիստի և նրանցից մեկը պետք է դուրս մնար։

Այսպիսով, Գերմանիայի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով.

Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»)

Պաշտպաններ – Վալդեմար Անտոն, Մաքսիմիլիան Միթելշտեդտ (երկուսն էլ` «Շտուգարտ»), Բենյամին Հենրիքս, Դավիդ Ռաում (երկուսն էլ` «Լայպցիգ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տահ («Բայեր»)

Կիսապաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), Քրիս Ֆյուրիխ («Շտուտգարտ»), Պասկալ Գրոս («Բրայթոն», Անգլիա), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»), Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Լերոյ Սանե (բոլորը` «Բավարիա»), Ֆլորիան Վիրց («Բայեր»)

Հարձակվողներ – Մաքսիմիլիան Բայեր («Հոֆենհայմ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դորտմունդ»), Կայ Հավերց («Արսենալ», Անգլիա), Դենիս Ունդավ («Շտուտգարտ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»)։

Հիշեցնենք, որ գերմանացիները Եվրո-2024-ում ընդգրկված են A խմբում և մրցելու են Շոտլանդիայի, Հունգարիայի ու Շվեյցարիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023