Եվրո-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ🎥
Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրում Իտալիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Ալբանիայի թիմի դեմ։
Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 23-րդ վայրկյանին ալբանացիների կիսապաշտպան Նեդիմ Բայրամին բացեց հաշիվը և խփեց Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ գոլը։
Չնայած սառը ցնցուցին` «սկուադրա աձուրին» շատ արագ ուշքի եկավ և արդեն 16-րդ րոպեին հայտնվեց հաղթողի դերում։
Լուչիանո Սպալետիի թիմից նախ 10-րդ րոպեին աչքի ընկավ Ալեսանդրո Բաստոնին, ապա 16-րդ րոպեին` Նիկոլո Բարելան։
Հետագայում էլ Եվրոպայի գործող չեմպիոնը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն այդպես էլ չխփեց երրորդ գոլը։
Այպիսով, Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Հիշեցնենք, որ B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Երկրորդ տուրում այս խմբում կայանալու են հետևյալ հանդիպումները.
Իսպանիա – Իտալիա
Խորվաթիա – Ալբանիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբանիայի հավաքական, Ալեսանդրո Բաստոնի, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Լուչիանո-Սպալետի, Նեդիմ Բայրամի, Նիկոլո Բարելա