Եվրո-2024. Իսպանիան թրիլերային հաղթանակ կորզեց Գերմանյաից` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Եվրո-2024. Իսպանիան թրիլերային հաղթանակ կորզեց Գերմանյաից` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

05/07/2024 - 22:34

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականները։

Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ ու համառ պայքարում։ Կողմերը հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Ֆուրիա ռոխայի» կազմից հաշիվը 51-րդ րոպեին Դանի Օլմոն, իսկ «բունդեսմանշաֆթը» 89-րդ րոպեին պատասխանեց Ֆլորիան Վիրցի դիպուկ հարվածով։

Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում երկու հավաքականներն էլ կարող էին հաղթանակ կորզել, սակայն երկար ժամանակ գոլեր չէին արձանագրվում։

Թվում էր` կողմերը հաղթողին պարզելու համար կիրացնեն հետխաղյա 11-մետրանոցներ, սակայն այդ սցներաի հետ համաձայն չէին Լուիս դե լա Ֆուենտեի սաները, որոնք 119-րդ րոպեին Միկել Մերինոյի ջանքերով հաղթանակ կորզեցին։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, պայքարից դուրս թողեց մրցաշարի տանտերերին և դուրս եկավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիա – Պորտուգալիա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023