Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը բաց կթողնի Եվրո-2024-ը։
20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է տոնզիլիտ (Խմբ.` անգինա), ինչի հետևանքով նա Գերմանիայի հավաքականին չի կարող օգնել տնային Եվրոպայի առաջնությունում։
«Բունդեսմանշաֆթի» պաշտոնական կայքը գրում է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի որոշմամբ հավաքական է հրավիրվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը։
30-ամյա Ջանը Գերմանիայի հավաքականի կազմում 43 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը մեկնարկելու է հունիսի 14-ին։ Մրցաշարի բացման խաղում Գերմանիայի հավաքականը կմրցի Շոտլանդիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պավլովիչ, Գերմանիա-2024, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Էմրե Ջան, Յուլիան Նագելսման