Եվրո-2024. Գերմանիայի հավաքականը կարող է լուրջ կորուստ ունենալ 1/8 եզրափակիչում
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է Գերմանիայի հավաքականի կազմում չմասնակցել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչին։
Sport1-ը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի Շվեյցարիայի դեմ խաղում (1:1) վնասվածք է ստացել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Ռյուդիգերը ձգել է աջ ազդրի հետին մկանը։ Այժմ նրա մասնակցությունը 1/8 եզրափակիչին հարցականի տակ է։
«Բունդեսմանշաֆթին» մրցաշարի այդ փուլում, միանշանակ, չի կարողանալու օգնել թիմի մյուս հիմնական կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տահը, որը որակազրկվել է։
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականը տնային Եվրոպայի առաջնության A խմբում 7 միավորով գրավեց առաջին տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ռեալ Մադրիդ