Եվրո-2020 . 1/8 եզրափակչի վատագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Հունիսի 29-ին ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլը, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական էջում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ հատվածի վատագույն ֆուտբոլիստին։
Քվեարկության ընթացքում կար բացահայտ առաջատար, ով հենց սկզբից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և մինչև վերջ պահպանեց առաջատարությունը` դառնալով Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վատագույն ֆուտբոլիստ։ Խոսքը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին է, ով ստացել է ձայների 46%-ը։
22-ամյա ֆուտբոլիստը 1/8-ի շրջանակում Շվեյցարիայի դեմ կայացած թրիլլերային խաղում (3:3, 11 մ – 4:5) չի կարողացել դիպուկ իրացնել վճռորոշ 11-մետրանոց հարվածը, ինչից հետո ֆրանսիացիները դուրս մնացին պայքարից։
Նրան հաջորդել է Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտտը (14%), ով Չեխիայի դեմ խաղում (0:2) «վերջին հույսի» խախտման համար կարմիր քարտ է ստացել, ինչից հետո «նարնջագույնները» երկու գնդակ են բաց թողել` լքելով պայքարը։
Ստացած 9% ձայնով էլ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, ով խ Շվեյցարիայի դեմ վերոնշյալ խաղում ցածրորակ հանդիպում անցկացրեց, իսկ «եռագույնների» բաց թողած առաջին գոլում 26-ամյա պաշտպանն իր մեղավորությունն ուներ` օդային մենապայքարում պարտվելով Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Հարիս Սեֆերովիչին։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
4-5. Թոմաս Մյուլլեր (Գերմանիա, 7%)
4-5. Տիմո Վերներ (Գերմանիա, 7%)
6-8. Գարեթ Բեյլ (Ուելս, 5%)
6-8. Մարկուս Դանիելսոն (Շվեդիա, 5%)
6-8. Այլ ֆուտբոլիստ (5%)
9-10. Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա, 1%)
9-10. Պեդրի (Իսպանիա, 1%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին
# Գարեթ-Բեյլ, Գերմանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Թոմաս Մյուլլեր, Իսպանիայի հավաքական, Կիլիան-Մբապե, Կլեման Լանգլե, Հոլանդիայի հավաքական, Մաթիաս դե Լիխտ, Մարկուս Դանիելսոն, Մեմֆիս Դեպայ, Շվեդիայի ազգային հավաքական, Ուելսի հավաքական, Պեդրի, Տիմո Վերներ, Ֆրանսիայի հավաքական