Եվրո-2020 -ի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Եվրո-2020 -ի շրջանակում խմբային փուլը քիչ-քիչ մոտենում է իր տրամաբանական ավարտին. արդեն մեկնարկել է 3-րդ տուրը։
Հունիսի 19-ին, երբ ավարտվեց խմբային փուլի 2-րդ տուրը, Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի 2-րդ տուրի լավագույն ֆուտբլիստին։
Քվեարկության արդյուքնում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով ստացել է ձայների 38%-ը։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը Դանիայի դեմ խաղում (2:1), դուրս գալով փոխարինման, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, հաղթանակ պարգևելով իր թիմին։
Բելգիացուն հաջորդել են Ռոբին Գոսենն (Գերմանիա, 19%) և Մանուել Լոկատելին (Իտալիա, 14 %)։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, 13%)
5. Կայ Հավերց (Գերմանիա, 5%)
6-8. Դենզել Դումֆրիս (Հոլանդիա, 3%)
6-8. Դոմենիկո Բերարդի (Իտալիա, 3%)
6-8. Գարեթ Բեյլ (Ուելս, 3%)
9. Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա, 2%)
10. Արոն Ռեմզի (Ուելս, 0%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
