Պաշտոնական․ Եվրո-2020-ը հետաձգվեց

Պաշտոնական․ Եվրո-2020-ը հետաձգվեց

17/03/2020 - 17:47

Այսօր՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի 55 անդամ-պետությունների միջև տեղի է ունեցել արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսազանգի միջոցով։ Քննարկման ժամանակ որոշում է կայացվել, կորոնավիրուսի կտրուկ զարգացման և տարածման պատճառով, Եվրո-2020-ը հետաձգվել մեկ տարով։ Որոշման մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա ՈՒԵՖԱ-ի կողմից, սակայն այն հաստատել են ինչպես Նորվեգիայի, այնպես էլ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-յան էջերը։ Մրցաշրը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 11-հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է, որպեսզի եվրոպական առաջնությունները կարողանան ավարտին հասցնել։ Հաղորդվում է, որ սույն թվականի մայիս-հունիս ամիսներին կկայանան նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի, ինչպես նաև եզրափակիչ հանդիպումները։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023