Եվրոպա լիգա. հայկական թիմերի հնարավոր մրցակիցները 2-րդ փուլը հաղթահարելու դեպքում
Հայկական 3 թիմեր շարունակում են պայքարը Եվրոպա լիգայի խաղարկությունում:
Շվեյցարիայում կայացել է Եվրոպա լիգայի հաջորդ՝ 3-րդ փուլի վիճակահանությունը.
«Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում մրցելու է Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ: Մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը մրցելու է «Սաբուրթալո» (Վրաստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ:
2-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը չեխական «Յաբլոնեցն» է, որին հաղթահարելու դեպքում մեր թիմը կմրցի «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) – «Կրուսադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:
«Ալաշկերտը» մրցելու է ռումինական «Ստյաուայի» հետ: Զույգի հաղթողի մրցակիցը «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) – «Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողն է:
# Ալաշկերտ, Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Փյունիկ