Եղիշե Մելիքյանը կարող է հեռանալ «Փյունիկից»

Եղիշե Մելիքյանը կարող է հեռանալ «Փյունիկից»

07/01/2025 - 17:42

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ապագան մշուշոտ է։

Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը գրում է, որ ակումբի նոր ղեկավարությունն այժմ բանակցում է 45-ամյա մասնագետի պայմանագրի երկարաձգման հարցում։

Ըստ աղբյուրի` կողմերը մոտ չեն համաձայնության հասնելուն, ուստի մասնագետը կարող է լքել ակումբը։ Մելիքյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք արտասահմանյան ակումբներ։

Եղիշե Մելիքյանը «Փյունիկը» մարզում է 2021 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 171 խաղում տարել է 105 հաղթանակ, գրանցել 29 ոչ-ոքի, կրել 37 պարտություն։ Երևանյան ակումբը Մելիքյանի հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023