ԵԼ. F խմբի բոլոր ակումբները վերջին տուրն ավարտել են վաստակած հավասար միավորներով
Եվրոպա լիգայի F խմբում անհավանական պայքար է ծավալվել,որտեղ ընդգրկված էին «Լացիոն», «Շտուրմը», «Ֆեյենորդն» ու «Միդյուլանը»։
Վերջին տուրից առաջ «Լացիոն» ու «Շտումը», վաստակած 8-ական միավորով, զբաղեցնում էին համապաստախանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները, իսկ «Ֆեյենորդն» ու «Միդյուլանը» 5-ական միավորով` 3-րդ ու 4-րդ հորիզոնականները։
Վերջին տուրում «Ֆեյենորդը» 1:0 հաշվով հաղթեց «Լացիոյին», իսկ «Միդյուլանը» 2:0` «Շտուրմին»։
Այդ հանդիպումներից հետո այնպես ստացվեց, որ խմբի բոլոր ակումբներն ունեցան 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեցին «Ֆեյենորդն» ու «Միդյուլանը», որոնք զբաղեցրին համապատասխանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները։
«Լացիոն» զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Շտուրմը» լքեց հետագա պայքարը։
Հավելենք, որ, ըստ OptaJoe-ի տեղեկությունների, եվրագավաթային մրցաշարերի պատմության մեջ երբեք չի եղել, որ միևնույն խմբում ընդգրկված ակումբները վերջին տուրն ավարտեն` վաստակած հավասար միավորներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Լացիո, Միդյուլլան, Շտուրմ, Ֆեյենորդ