ԵԼ. «Շտուտգարտն» ու «Ֆերենցվարոշը» 1/8 եզրափակիչում են 🎥
«Շտուտգարտը» և «Ֆերենցվարոշը» հաղթահարեցին Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ը` դուրս գալով 1/8 եզրափակիչ։
Գերմանական ակումբը, չնայած պատասխան խաղում սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Սելթիկին», կշարունակի պայքարը։
Դիմակայության առաջին խաղում «շվաբները» մրցակցի դաշտում հաղթել էին 4:1 հաշվով։
Պատասխան խաղում Շոտլանդիայի չեմպիոնից 29-րդ վայրկյանին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Լյուկ Մաքովանը։
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» էլ բուլղարական «Լյուդոգորեցի» դեմ առաջին խաղում 1:2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Բուդապեշտում առավելության հասավ 2:0 հաշվով։
Ռոբի Քինի գլխավորած թիմից գոլերը խփեցին Գաբի Կանիչովսկին ու Քրիստոֆեր Զախարիասենը։
«Շտուտգարտը» և «Ֆերենցվարոշը» 1/8 եզրափակիչում կհանդիպեն «Պորտուին» կամ «Բրագային»։
«Շտուտգարտ» (Գերմանիա) – «Սելթիկ»` 0:1
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Լյուդոգորեց» (Բուլղարիա)` 2:0