ԵԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման երրորդ փուլում
«Նոան» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։
Հայաստանի չեմպիոնը մրցաշարի այդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։
Դիմականության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Աբովյանում։
Հիշեցնենք, որ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ընդհանուր 4:6 (1:2 և 3:4) հաշվով պարտվեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրոպա-լիգա, Լինքոլդ Ռեդ Իմպս, Նոա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ