ԵԼ. «Ման. Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց 10 հոգով մնացած «Ատլետիկին» 🎥
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկի» դեմ։
«Կարմիր սատանաները» վստահ խաղով 3:0 հաշվով հաղթեցին 10 հոգով մնացած մրցակցին։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից 30-րդ րոպեին հաշիվը բացեց Կազեմիրոն։
Հաջորդ լուրջ գրոհի ժամանակ մանկունիական գրանդը 11-մետրանոց վաստակեց։ Այդ դրվագում վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց բասկյան թիմի պաշտպան Դանի Վիվիանը։
Նշակետից 37-րդ րոպեին աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։ Վերջինը 45-րդ րոպեին րոպեին նաև դուբլ գրանցեց ու դրեց հանդիպման վերջակետը։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին «Օլդ Թրաֆորդում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից