ԵԼ. Բրայթոնն առավելության հասավ Մարսելի նկատմամբ` հաղթելով B խմբում 🎥
Եվրոպա լիգայի վերջին` 6-րդ տուրում, «Բրայթոնը» B խմբի շրջանակում «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Մարսելի» դեմ։
Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ճայերն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն միայն խաղավերջում կարողացան հաղթանակ կորզել։
Ռոբերտո Դե Ձերբիի թիմին հաղթանակ պարգևեց 88-րդ րոպեին Ժոաո Պեդրոյի խփած միակ գոլը։
Նշենք, որ բրազիլացի հարձակվողը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 6 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։
B խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
«Այաքս» 3:1 ԱԵԿ
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Բրայթոն» – 13 միավոր
- «Մարսել» – 11
- «Այաքս» – 5
- ԱԵԿ – 4
Այսպիսով, այս խմբից «Բրայթոնը» նվաճեց Եվրոպա լիգայի 1/8, իսկ «Մարսելը»` 1/16 եզրափակիչի ուղեգիր, «Այաքսը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ ԱԵԿ-ը լքեց եվրագավաթային հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Եվրոպա-լիգա, Ժոաո Պեդրո, Մարսել, Ռոբերտո դե Ձերբի, Օլիմպիկ Մարսել