ԵԼ. «Բոլոնիան» ֆանտաստիկ թրիլերային պայքարում հաղթել է «Ռոմային»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բոլոնիան» իտալական դիմակայությունում Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Ռոմայի» նկատմամբ։
Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան մրցավեճում «ռոսոբլուն» պարտվողի դերում չի եղել և հաղթում էր նախ` 1:0, ապա` 3:1, բայց հռոմեական ակումբը հիմնական ժամանակում կարողացավ փրկել խաղը։
Հյուրերից 22-րդ րոպեին հաշիվը հիասքանչ հարվածով բացեց Ջոն Ռոուն, «ջալոռոսիից» 32-ին պատասխանեց Էվան Ն’Դիկան։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից 69-րդ րոպեին Դոնիել Մալենը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 80-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին խփեց «Ռոմայի» երրորդ պատասխան գնդակը։
Հյուրերը 45+2-րդ րոպեին Ֆեդերիկո Բեռնարդեսկիի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ նորից առաջ անցան հաշվի մեջ, իսկ 58-րդ րոպեին Սանտիագո Կաստրոն մեծացրեց «Բոլոնիայի» առավելությունը։
Հավասար պայքարում անցած լրացուցիչ ժամանակում «Բոլոնիան» 111-րդ րոպեին կարողացավ դրամատիկ հաղթանակ կորզել. հերոսացավ Նիոկոլո Կամբիագին։
«Ռոսոբլուն» դիմակայությունում առավելության հասավ 5:4 հաշվով` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ասթոն Վիլայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml