ԵԼ․ Յունայթեդն ու Ռոման ոչ-ոքի խաղացին․ այլ արդյունքներ ?
Այսօր մեկնարկել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը։ Արդեն ավարտվել են մի շարք հանդիպումներ․
Մանչեստեր Յունայթեդը L խմումբ հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0։0 խաղաց հոլանադական ԱԶ-ի հետ։ Յունայեդը վաստակեց 4 միավոր և սերբական Պարտիզանի հետ 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Իտալական Ռոման J խմբի իր հերթական հանդիպումը ավստրիական Վոլսֆբերգի հետ ավարտեց 1։1։
Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին․ հռոմեցիներից աչքի ընկավ Լեոանդրո Սպինացոլլան։ Տանտերերի պատասխան գնդակը խփեցին երկորդ խաղակեսում։ 51-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Լինդլը։
J խմբում նույնպես երկիշխանություն է մրցաշարային աղյուսակում․ Ռոման և Վոլֆսբերգը 4 միավորով կիսում են առաջին երկու հորիզոնականները։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։
K խմբում թուրքական Բեշիկթաշն ընդունել էր Վուլվերհեմթոնին, և թվում էր՝ հանդիպումը պիտի ավարտվի գոլազուրկ ոչ-ոքի, Վուլվզին հաջողվեց վերջին գրոհներից մեկի ժամանակ հաղթանակ կորզել։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Վիլի Բոլին։
Այլ արդյունքներ․
Աստանա 1։2 Պարտիզան
Ալեկսանդրիա 1։1 Գենկ
Բաշակշեհիր 1։1 Բորուսիա Մյունխենգլադբախ
Բրագա 2։2 Սլովան Բրատիսլավա
Սենտ-Էտիեն 1։1 Վոլֆսբուրգ
Ֆեյնորդ 2։0 Պորտու
Ֆերենցվարոշ 0։3 Լյուդոգորեց
ԲԿՄԱ 0։2 Էսպանյոլ
Յանգ Բոյս 2։1 Ռեյնջերս
# Բեշիկթաշ, ԲԿՄԱ, Եվրոպա-լիգա, Էսպանյոլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոմա, Վոլսֆուրգ, Վուլվերհեմփթոն