ԵԼ․ Արսենալը բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին?
Մեկնարկել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը։ F խմբի շրջանակներում առաջատար «Արսենալը» հյուր էր գնացել պորտուգալական «Գիմարայեշին»։
Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ «Զինագործների» կազմում 81-րդ րոպեին աչքի է ընկել Շոկդրան Մուստաֆին՝ առաջ մղելով լոնդոյնան ակումբին։ Սակայն, մինչև խաղավարտ Ունայի Էմերիի սաներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։
Մրցավարի կողմից ալեցաված 2-րդ րոպեին մկրատաձև հարվածով աչքի ընկավ Բրունո Դուարտեն՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
«Արսենալը» վաստակեց 10 միավոր և շարունակում է գլխավորել F խումբը, իսկ «Գիմարայեշը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Արսենալ, Եվրոպա-լիգա