Եվրո-2024. Խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հարցման մասնակիցների
Հուլիսի 14-ին ավարտվեց Եվրո-2024-ը։ Իսպանիայի հավաքականը, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային, ռեկորդային` չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Եվրոյի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։
Դարպասապահ – Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան)
Պաշտպաններ – Մարկ Կուկուրելիա (Իսպանիա), Վիլիամ Սալիբա (Ֆրանսիա), Էմերիկ Լապորտ (Իսպանիա), Դանի Կարվախալ (Իսպանիա)
Կիսապաշտպաններ – Ռոդրի, Ֆաբիան Ռուիս, Դանի Օլմո (բոլորն` Իսպանիա)
Հարձակվողներ – Լամին Յամալ (Իսպանիա), Ժորժ Միկաուտաձե (Վրաստան), Նիկո Վիլիամս (Իսպանիա)
Գլխավոր մարզիչ – Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիա)
Լավագույն ֆուտբոլիստ – Լամին Յամալ
Հիշեցնենք, որ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ պաշտոնապես ճանաչվել է Ռոդրին, իսկ Յամալին բաժին հասավ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Telegram, Գիորգի Մամարդաշվի, Դանի Կարվախալ, Դանի Օլմո, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Էմերիկ Լապորտ, Ժորժ Միկաուտաձե, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Մարկ Կուկուրելիա, Նիկո Վիլիամս, Ռոդրի, Վիլիամ Սալիբա, Ֆաբիան Ռուիս