Դրեյքը խաղադրույք է կատարել ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հաղթանակի օգտին
Համացանցում կայծակնային արագությամբ տարածում է ստացել այն տեսանյութը, որտեղ կանադացի աշխարհահռչակ ռեպեր Դրեյքը հայտարարել է, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում խաղադրույք է կատարել Արգենտինայի հավաքականի օգտին։
Բանն այն է, որ 36-ամյա ռեպերը հայտնի է ֆուտբոլային աշխարհի վրա անհաջող ազդեցություն ունենալով։
Բազմաթիվ են դեպքերը, երբ Դրեյքը լուսանկարվել է որևէ ֆուտբոլիստի հետ կամ աջակցել է ակումբներից մեկին, և տվյալ ակումբը պարտվել է, իսկ այդ ֆուտբոլիստի խաղը չի ստացվել կամ էլ վնասվածք է ստացել։
Թարմ օրինակը եղել է սույն թվականի հոկտեմբերին, երբ իսպանական Էլ կլասիլոյի ժամանակ Դրեյքը 600 հազ. դոլլարի խաղադրյույք էր կատարել «Բարսելոնայի» օգտին, սակայն «բլաուգրանան» պարտվեց 1:3 հաշվով։
Հավելենք` հայտնի է, որ Դրեյքը երկրպագում է հենց կատալոնական ակումբին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը մրցելու է Ֆրանսիայի դեմ։ Հանդիպումը կկայանա դեմտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Դրեյք, Մունդիալ-2022, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական