Դրամա Վարշավայում. Ռեալը 90+5-րդ րոպեին խուսափեց պարտությունից Շախտյորի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում Վարշավայում մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, Կառլո Անչելոտիի թիմը միայն մեկ անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Հատկանշական է, որ հանդիպման 46-րդ րոպեից հաղթում էին «հանքափորները». գլխի դիպուկ հարվածով աչքի էր ընկել Ալեքսանդր Զուբկովը։
«Ռեալը» միայն 90+5-րդ րոպեին հաջողվեց խուսափել պարտությունից. հերոսացավ Անտոնո Ռյուդիգերը, ով վնասվածքի գնով փրկեց իր թիմին պարտությունից։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Սելթիկ» 0:2 «Լայպցիգ»
4-րդ տուրից հետո F խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Ռեալ Մադրիդ» – 10 միավոր
- «Լայպցիգ» – 6 միավոր
- «Շախտյոր» – 5 միավոր
- «Սելթիկ» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Զուբկով, Անատոլի Տրուբին, Անտոնիո Ռյուդիգեր, Կառլո Անչելոտի, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ