Դրամա Միլանում. Լուկակուն հերոսացավ` խաղավերջում հաղթանակ պարգևելով Ինտերին Պորտուի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Միլանում մրցեց «Պորտուի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 86-րդ րոպեին «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Ռոմելու Լուկակուն։
Նշենք, որ 78-րդ րոպեից «վիշապները» հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Օտավիոն` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։
Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով։
Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Ռոմա