Դրամա «Մենդիսորոսայում». Ռեալը 90+2-րդ րոպեին հաղթանակ կուզեց Ալավեսի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Մենդիսորոսա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։
«Արքայական» ակումբը ծանր ընթացք ստացած խաղում կարողացավ 90+2-րդ րոպեին 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնել. հերոսացավ Լուկաս Վասկեսը։
Նշենք, որ Կառլո Անչելոտիի թիմը 54-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. մրցակցի նկատմամբ կոպիտ սահանկում թույլ համար դաշտից հեռացվեց Նաչոն։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 45 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
Նույնքան միավոր ունի նաև «Ժիրոնան», որը լրացուցիչ ցուցանիշներով զիջում է «սերուցքայիններին» և զբաղեցնում 2-րդ հորիզոնականը։
«Ալավեսը», 16 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Ժիրոնա, Լա-լիգա, Լուկաս Վասկես, Կառլո Անչելոտի, Նաչո, Ռեալ Մադրիդ