Դրամա Մադրիդում. Ռեալը comeback արեց Ատլետիկոյի դեմ խաղում` դուրս գալով գավաթի կիսաեզրափակիչ🎥
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Առաջին կեսը անցավ հիմնականում իներտ և հետախուզական պայքարում, սակայն «հնդկացիներին» հաջողվեց ունեցած միակ իրական գոլային պահը վերածել դարպասի գրավման. 19-րդ րոպեին բազմաքայլ գրոհը եզրափակեց Ալվարո Մորատան։
Երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։
Ճիշտ է, Կառլո Անչելոտիի թիմը տևական ժամանակ ուներ տարածքային և խաղային առավելություն, սակայն դրանք իրական գոլային պահերի վերածել չէր ստացվում։
69-րդ րոպեին «Պապա Կառլոն» դաշտ է դուրս բերում իր փրկչին` Ռորդիգո Գոյեսին, ով 10 րոպե անց հիասքանչ անցում ձեռնարկեց և գրավեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը` հավասարեցնելով հաշիվը։
Խաղավերջում երկու ակումբներն էլ կարող էին հաղթանակ կորզել, սակայն հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1:1 հաշով, ինչից հետո խաղը շարունակցեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ Դիգեո Սիմեոնեի թիմի համար, քանի որ կենտրոնական պաշտպան Ստեֆան Սավիչը 97-րդ ու 99-րդ րոպեներին երկու անգամ պատժվեց դեղին քարտով ու հեռացվեց դաշտից։
Տանտերերին ընդամենը 5 րոպե անհրաժեշտ եղավ` քանակական առավելությունից օգտվելու համար. 104-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։
120+2-րդ րոպեին էլ Վինսիուսը դրեց հանդիպման վերջակետը` 3:1։
Այսպիսով, «Ռեալը» ծանր պայքարում հաղթեց 3:1 հաշվով «Ատլետիկոյին»` դուրս գալով Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Իսպանիայի գավաթ, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ