Դրամա Լիսաբոնում! «Արսենալը» 90+1-ին հաղթանակ կորզեց «Սպորտինգից» 🎥
Դրամա Լիսաբոնում! «Արսենալը» 90+1-ին հաղթանակ կորզեց «Սպորտինգից» 🎥
08/04/2026 - 01:07

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի չեմպիոն «Սպորտինգին»։

«Զինագործների» հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։

Խաղի հերոսներից էր լոնդոնյան գրանդի դարպասապահ Դավիդ Ռայան, որը 5 սեյվ կատարեց` ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026