Դրամա Երևանում. Փյունիկը պարտվեց Բազելին` լքելով Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարը 🎥
Կոնֆերենցիաների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Բազելի» դեմ։
Առաջին կեսը Եղիշե Մելիքյանի թիմի համար բավական անհաջող դասավորվեց, քանի որ հյուրերն ունեցան երկու գոլային դրվագ, որոնք վերածեցին դարպասի գրավման։
Ալեքսանդր Ֆրայի թիմի կազմից 17-րդ ու 29-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դարիան Մալեսն ու Անտոն Կադեն։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Բազելը» մնաց 10 ֆուտբոլիստներով. 55-րդ րոպեին դաշտից հեռացվեց Դեն Նդոյեն` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Ստանալով քանակական առավելություն` «Փյունիկը» ողջ ուժերով նետվեց առաջ, սակայն Եղիշե Մելիքյանի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիը։
Ավելին անել երևանյան ակումբին չհաջողվեց. ցավոք, «Փյունիկը» պարտվեց 1:2 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ժալգիրիս» 1:2 «Սլովան»
Վերջին տուրից հետո H խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Սլովան» – 11 միավոր
- «Բազել» – 11 միավոր
- «Փյունիկ» – 6 միավոր
- «Ժալգիրիս» – 5 միավոր
Այսպիսով, «Սլովանն» ու «Բազելը» նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, իսկ «Փյունիկն» ու «Ժալգիրիսը» լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բազել, Եղիշե Մելիքյան, Ժալգիրիս, Լուկա Յուրիչիչ, Կոնֆերենցիաների լիգա, Սլովան-Բրատիսլավա, Փյունիկ