Դրամատիկ G խումբ?
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի G խմբում նույնպես կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։
Վերջին տուրից առաջ այս խմբում հայտնի չէր, թե որ հավաքականը՝ որ հորիզոնականը կզբաղեցնի, յուրաքանչյուր պահ կարող էր ամեն ինչ գլխի վայր շուռ գալ։ Եվ այդպես էլ եղավ։
«Լիոնը» վերջին տուրից առաջ վաստակած 7 միավորով զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը և պայքարը շարունակելու լավ շանսեր էր պահպանում։ Վերջին տուրում Ռուդի Գարսիայի սաները սեփական հարկի տակ ընդունել էին խմբի առաջատար «Լայպցիգին» և առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0։2 հաշվով։ Առաջին խաղակեսում լիոնցիների դարպասին երկու 11 մետրանոց հարված նշանակվեց, որոնք անվրեպ իրացրին Էմիլ Ֆորսբերգն ու Տիմո Վերները։
Այս արդյունքը «Լիոնին» ձեռնտու չէր, նույնիսկ եթե «Զենիթը» պարտվեր «Բենֆիկային»։ Այս ամենը հասկանալով՝ «Լիոնի» խաղացողները երկրորդ խաղակեսում նետվեցին պայքարի և կարողացան փրկել հանդիպումը։ Հուսեմ Աուարի և Մեմֆիս Դեպայի գոլերը ֆրանսիական ակումբին փլեյ-օֆֆ-ի բաղձալի ուղեգիր պարգևեց։
Իսկ «Զենիթը», որը վերջին տուրից առաջ խմբում զբաեղցնում էր 2-րդ հորիզոնական ը անփառունակ կերպով դուրս մնաց պայքարից՝ չնվաճելով նույնիսկ Եվրոպա Լիգայի ուղեգիր։
Սանկտպետերբուրգյան ակումբը Լիսաբոնում հյուրընկալվել էր «Բենֆիկային»։ Առաջին խաղակեսից հետո, ամեն ինչ «Զենիթի» սցենարով էր ընթանում․ զուգահեռաբար ընթացող խաղում «Լայպցիգը» 2։0 հաշվով հաղթում էր, իսկ «Դա Լուժում» գոլազուրկ ոչ-ոքի էր։ Այս արդյունքը 1/8 եզրափակիչ էր դուրս բերում հենց ռուսական ակումբին։
Սակայն, երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Պորտուգալական ակումբ եվրագավաթային պայքարում մնալու համար անհրաժեշտ էր նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ հաղթել «Զենիթին»։ Երկրորդ խաղակեսում «արծիվները» 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Միխայիլ Կերժակովի պաշտպանած դարպասը։ Տանտերերի կազմում գոլերը հեղինակեցին Ֆրանկո Չերվին, Պիցցին, իսկ Սերդար Ազմունը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսիով, Մեմֆիս Դեպայի խփած գնդակը «Լիոնին» «Զենիթի» և «Բենֆիկայի» նկատմամբ տվեց 1 միավորի առավելություն, ինչն էլ 1/8 եզրափակչի արժեք ունեցավ։ «Բենֆիկան» էլ «Զենիթի» հետ անհատական խաղերում ձեռք բերեց առավելություն և պայքարը շարունակում է Եվրոպա լիգայի խաղարկությունում։ «Լիոնը» վաստակեց 8 միավոր, իսկ «Բենֆիկան» և «Զենիթը»՝ 7-ական միավոր։ Իսկ G խմբի հաղթող դարձավ «Լայպցիգը», որը վաստակեց 11 միավոր։
# բենֆիկա, Զենիթ, Լայպցիգ, Լիոն, Չեմպիոնների-լիգա