«Դուք կերպարանափոխված «Տոտենհեմն» ե՞ք». «Արսենալի» երկրպագուները` «Ռեալի» ֆուտբոլիստներին
«Արսենալի» երկրպագուները Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման (3:0) ընթացքում ծաղրել են մրցակցի ֆուտբոլիստներին, հայտնում է Daily Mail-ը։
«Զինագործների» երկրպագուները լոնդոնյան ակումբի երրորդ գոլից հետո դիմել են «Ռեալի» ֆուտբոլիստներին և սկսել վանկարկել. «Դուք կերպարանափոխված «Տոտենհեմն» ե՞ք»։
Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Տստենհեմ» հանդիպումը լոնդոնյան ամենասկզբունքային դերբիներից մեկն է։
«Ռեալ» – «Արսենալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ