Դոնառումայի սարսափելի սխալն ու Մուսիալայի գոլն Իտալիայի դեմ խաղում 🎥

Դոնառումայի սարսափելի սխալն ու Մուսիալայի գոլն Իտալիայի դեմ խաղում 🎥

24/03/2025 - 01:12

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի հավաքականը Դորտմուդնում մրցում է Իտալիայի թիմի դեմ։

«Բունդեսմանշաֆթից» 36-րդ րոպեին աչքի ընկավ Ջամալ Մուսիալան` օգտվելով «սկուադրա աձուրիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնառումայի սարսափելի սխալից։ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը հաշիվը դարձրեց 2:0։

Այդ դրվագում գերմանացիների օգտին անկյունային էր նշանակվել։ Դոնառուման, դժոգելով խաղընկերներից, լքել էր դիրքն ու առաջ գնացել։ Անկյունայինն իրացնող Յոզուա Կիմիխը, տեսնելով, որ դարպասը դատարկ է, անմիջապես գնդակը փոխանցեց Մուսիալային։ Վերջինն էլ անարգել գոլ խփեց ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023