Դի Մարիայի տպավորիչ անցումն ու «տրիվելայով» հիասքանչ գոլը 🎥
Դի Մարիայի տպավորիչ անցումն ու «տրիվելայով» հիասքանչ գոլը 🎥
29/01/2026 - 16:01

Արգենտինայի առաջնության Ապերտուրայի երկրորդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռասինգին»։

Հյուրերից 24-րդ րոպեին հաշիվը բացել է արգենտինացի լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան։

37-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տպավորիչ անցումից հետո «տրիվելայով»` ոտնաթաթի դրսի հատվածով կատարած հիասքանչ հարվածով։

Դի Մարիան 18 տարի անց «Ռոսարիո Սենթրալ» է վերադարձել 2025թ. հուլիսին, 18 խաղում խփել 9 գոլ, կատարել 3 ասիստ։

«Ռոսարիոն» նոր մրցաշրջանում առաջին հաղթանակն է տարել` 3 միավորով բարձրանալով B խմբի 6-րդ տեղ։

«Ռասինգը» միավոր չունի և նույն խմբում նախավերջինն է` 14-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025