Դիեգո Կոստան մոտ է նոր ակումբ ունենալուն
«Ատլետիկո Մադրիդի» և «Չելսիի» նախկին կենտրոնական հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրքական ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքի 32-ամյա հարձակվողի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բեշիկթաշի» ներկայացուցիչները բանակցությունների սզկբնական շրջանում Կոստային առաջարկել են տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձ, սակայն այժմ նրան պատրաստ են վճարել 3 մլն եվրո, որին բոնուսների տեսքով հետագայում ավելանալու է ևս 2 մլն եվրո։
Սկիրան գրում է, որ «Բեշիկթաշն» այժմ սպասում է բրազիլական արմատներով իսպանացի հարձակվողի պատասխանին։
Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան 2021 թ. հունվարից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մադրիդը», որտեղից հեռացել է անձնական խնդիրների պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բեշիկթաշ, Դիեգո Կոստա, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ