Դիեգո Գոդինը շուտով կփոխի ակումբային գրանցումը
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը կարիերան կշարունակի «Կալյարիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը կխզի պայմանագիրը միլանյան ակումբի հետ և մինչև 2023 թվականը պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Նիկոլո Սկիրայի տեղեկություններով էլ, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սիցիլիան ներկայցնող ակումբը պաշտոնապես կհայտարարի 34-ամյա պաշտպանի տեղափոխության մասին, իսկ կողմերի միջև պայմանագիրը կլինի «2+1» տարբերակով։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում կվաստակի 3 մլն եվրո աշխատավարձ։
# Դիեգո-Գոդին, Ինտեր, Կալյարի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո