Դիբալան անընդհատ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնում

Դիբալան անընդհատ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնում

29/04/2020 - 11:43

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վերջին 1,5 ամսվա ընթացքում կորոնավիրուսի չորրորդ թեստն է հանձնել, որը կրկին եղել է դրական։

Արգենտինացի ֆուտբոլիստը դրական արդյունքի մասին հայտնել է մարտի 21-ին՝ Դանիելե Ռուգանիից և Բլեզ Մատուիդիից հետո դառնալով թուրինցիների երրորդ ֆուտբոլիստը, ով վարակված է կորոնավիրուսով։ Ապրիլի սկզբին ֆուտբոլիստը հայտարարեց, որ բուժվել է վարակից, սակայն օրեր անց կրկին դրական թեստ հանձնեց։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, ավելի քան 1,5 ամսվա ընթացքում Դիբալան թեստավորվել է ևս երեք անգամ, սակայն վարակը դեռևս գտվնում է խաղացողի օրգանիզմում։

https://twitter.com/elchiringuitotv/status/1255270757627822082?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fserie-a%2F2019-2020%2Fstory_sto7737184.shtml
# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025