Դե Յոնգի տեղափոխությունը ՄՅՈՒ ձգձգվում է Բարսելոնայի ֆինանսական պարտավորությունների պատճառով

Դե Յոնգի տեղափոխությունը ՄՅՈՒ ձգձգվում է Բարսելոնայի ֆինանսական պարտավորությունների պատճառով

07/07/2022 - 14:13

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն գործարքի իրականացումը ձգձգվում է։

Դեռևս օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում շատ մոտ է «բլաուգրանայի» հետ վերջնական համաձայնության հասնելուն։

Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65+20 մլն եվրո։

Այդուհանդերձ, The Telegraph-ին հաջողվել է պարզել, թե ինչու է հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձգձվում։

Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերը հետաձգվել է, քանի որ «Բարսելոնան» ֆինանսական պարտավորություններ ունի հոլանդացի ֆուտբոլիստի առջև` կապված աշխատավարձի և հավելավճարների հետ։

Բանն այն է, որ դեռևս կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «Բարսելոնան» 12%-ով նվազեցրեց բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերը` պարտավորվելով դրանք վճարել հաջորդ մրցաշրջանների ընթացքում, քանի դեռ ակումբի հետ ունեն գործող պայմանագիր։

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը 2020/21 և 2021/22 մրցաշրջանների համար Դե Յոնգին պետք է վճարի դեռևս 20 մլն եվրո գումար, որի մեջ ներառված են նաև մի շարք հավելավճարներ։

Ընդ որում, Marca-ն վերջերս հայտնել էր, որ եթե 25-ամյա ֆուտբոլիստը մինչև պայմանագրի ավարը` 2026 թ. հունիսի 30-ը, մնա «Բարսելոնայում», ակումբից կստանա 88 մլն եվրո գումար։

Նշվում է, որ մինչև «բլաուգրանան» հոլանդացի կիսապաշտպանին չվճարի վերոնշյալ գումարը, նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» չի կայանա։

Հավելենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից ու մինչ այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 138 հանդիպում` դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխամցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023