Դե Յոնգը Բարսելոնայում խոշոր աշխատավարձ է ստանում. ակումբը վերջնագիր է ներկայացրել նրան
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ն, ըստ 2020 թ. աշնանը կնքված պայմանագրի` 2022/23 մրցաշրջանից սկսած` հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը դառնալու է 22 մլն եվրո։
Այդուհանդերձ, «բլաուգրանայի» ղեկավարությունն այդ պայմանագիրն համարում է անօրինական և Դե Յոնգին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով կա՛մ հեռանալ ակումբից կա՛մ էլ աշխատավարձը կրճատել 50%։
Այժմ ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև հարաբերությունները հասել են գագաթնակետին, քանի «Բարսելոնան» չի ցանկանում ֆինանսական նման պայմաններով շարունակել համագործակցությունը Դե Յոնգի հետ։
«Կապտանռնագույնները» մտադիր են հասնել նրան, որ 25-ամյա կիսապաշտպանը կիսով չափ կրճատի աշխատավարձը։
«Բարսելոնային» մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ակումբը, կապված հոլանդացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի հետ, պատրաստ է նույնիսկ դատական հայց ներկայացնել` դիմելով ծայրահեղ քայլի նպատակին հասնելու համար։
Դրան զուգահեռ, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Խավին շարունակում են պնդել, թե ակումբը ոչ մի կերպ չի պատրասվում վաճառել Դե Յոնգին և վստահ են, որ նա մեծ օգուտ է տալու ակումբին։
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստի ապագան տևական ժամանակ կապվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն այժմ գործին խառնվել է նաև «Չելսին», որն ավելի մոտ է գործարքն իրականացնելուն։
Վերջում հավելենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկցրած 138 խաղում դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խավի, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ